Մխիթարյանը ստիպված ևս մի խաղ բաց կթողնի

Հավանաբար ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն հունվարի 29-ին կայանալիք խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:

Աս մասին գրում  է Football London-ը: Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի նաև այս խաղը: Ըստ ամենայնի, հայ ֆուտբոլիստը «զինագործներին» կօգնի միայն հունվարի 29-ին կայանալիք Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Քարդիֆ»-ի դեմ խաղում: