Զիդանի պահանջներից մեկը

Զիդանը մտադիր է անձամբ ֆուտբոլիստի հետ հանդիպել այս շաբաթ

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, որը կրկին զբաղեցրել է մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, դեմ է արտահայտվել բրազիլացի պաշտպան Մարսելոյի վաճառքին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է A Bola Brasil-ը։

Զիդանն ակնկալիքներ ունի բրազիլացուց։ Նրա՝ թիմում մնալը եղել է Զիդանի պահանջներից մեկը մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից։ Նաև հաղորդվում է, որ Մարսելոն ինքը մտափոխվել է լքել «Ռեալը»։ Զիդանը մտադիր է անձամբ ֆուտբոլիստի հետ հանդիպել այս շաբաթ։  
Նախօրեին «Ռեալը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վերադարձի մասին։ 10 ամիս, ինչ 2018 թվականի մայիսին լքել էր «Մադրիդը», նա անգործ է եղել։

Անցած  տարվա աշնանը լուրեր էին հայտվում  30-ամյա Մարսելոյի «Յուվենտուս» տեղափոխման հնարավորություն մասին։ ԶԼՄ-ները պնդում էին, որ «Յուվենտուս» տեղափոխված նրա նախկին թիմակից Քրիշտիանու Ռոնալդուն է փորձել նպաստել  Մարսելոյի տեղափոխմանը։ Մարսելոն «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից։