Հայկական եկեղեցին՝ ռուսականի փոխարեն

Netflix ընկերության կողմից նկարահանված «Վերջին ցարերը» հեռուստասերիալում կան մի շարք պատմական և աշխարհագրական անճշտություններ

Հուլիսի 3-ին կայացել է ամերիկյան Netflix ընկերության կողմից նկարահանված «Վերջին ցարերը» (The Last Czars) հեռուստասերիալի պրեմիերան, որը պատմում է վերջին ռուս կայսեր՝ Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի մասին:

«Վերջին ցարերը»

Հատկանշական է, որ ռուս հեռուստադիտողները հեռուստասերիալում արդեն մի շարք պատմական և աշխարհագրական անճշտություններ են հայտնաբերել:

Սերիալի թրեյլերում և առանձին սերիաներում, մի շարք անճշտություններից զատ, Սվերդլովյան մարզի Սուրբ Նիկոլաևի վանքի փոխարեն ցուցադրվում է հայկական Խոր Վիրապի վանքը՝ Արարատ լեռան ֆոնին:

Ռուս ուղղափառ եկեղեցու Եկատերինբուրգի թեմի ներկայացուցիչներն արդեն մատնանշել են անճշտությունը: