Քրիս Փրաթի խոստումը երկրպագուներին

Կնկարահանվի «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասը

Ամերիկացի դերասան Քրիս Փրաթը հայտարարել է, որ «Գալակտիկայի պահապաններ-3» ֆիլմն անպայման կնկարահանվի՝ չնայած ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Հանի աշխատանքից հեռացվելուն, գրում է Variety-ն:

Նա նաև նշել է, որ չի կարող ասել, թե ֆիլմի շարունակությունն ինչպիսին կլինի:

«Ես խոստանում եմ, որ երրորդ ֆիլմը կթողարկվի։ Ես հաստատ չգիտեմ՝ ինչպիսին կստացվի այդ ֆիլմը, բայց չեմ կասկածում, որ նախագծի բոլոր մասնակիցները ցանկանում են երկրպագուներին տալ այն, ինչ նրանք ցանկանում են և իմաստավորված կերպով ավարտին հասցնել եռագրությունը»,-ասել է դերասանը:

Galaxy

Ջեյմս Հանն աշխատանքից հեռացվել է տասը տարի առաջ գրած անպատշաճ թվիթների պատճառով, սակայն մինչ այդ հասցրել էր գրել ֆիլմի երրորդ մասի սցենարը: