Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են ապաստարանների պայմաններից, նրանց պարզապես ասեք՝ չգան

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ սահմանապահները գերազանց աշխատանք են կատարում, և որ այդ անօրինական ներգաղթյալներից շատերն այժմ ավելի լավ պայմաններում են ապրում, քան այնտեղ, որտեղից եկել են

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ անօրինական ներգաղթյալները, որոնք դժգոհ են ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին ապաստարանների պայմաններից, կարող են պարզապես չգալ և մնալ իրենց երկրներում, գրում է Reuters գործակալությունը:

 

Ավելի վաղ դեմոկրատ օրենսդիրները և իրավապաշտպանները, որոնք վերջին օրերին այցելել են հազարավոր ներգաղթյալների ժամանակավոր ապաստարաններ, հայտնել են ներգաղթյալների՝  մղձավանջային պայմաններում ապրելու մասին:

«Եթե անօրինական ներգաղթյալները դժգոհ են արագ կառուցված և վերասարքավորված ապաստարաններից, նրանց պարզապես հայտնեք՝ չգան: Այդպիսով՝ բոլոր խնդիրները կլուծվեն»,- թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահը:

«Մեր Սահմանային ծառայության աշխատակիցները ո՛չ հիվանդանոցի աշխատողներ են, ո՛չ բժիշկներ և ո՛չ էլ բուժքույրեր»,- ավելի վաղ գրել էր Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ սահմանապահները գերազանց աշխատանք են կատարում, և որ այդ անօրինական ներգաղթյալներից շատերն այժմ ավելի լավ պայմաններում են ապրում, քան այնտեղ, որտեղից եկել են:

Նշենք, որ ավելի վաղ, Ներքին անվտանգության ծառայության տեսուչները, միգրացիոն կենտրոններ այցելելով, բազմաթիվ խախտումներ են արձանագրել և որպես ապացույց կադրեր ֆիքսել:

Նրանք արձանագրել են, որ սենյակներում ու խցերում մարդկանց քանակը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի շեմը: Ներգաղթյալները, այդ թվում՝ երեխաները, չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները, լոգանք չեն ընդունում և ստիպված են մարմինը մաքրել իրենց տրվող թաց անձեռոցիկներով: Նրանք զրկված են հագուստը փոխելու հնարավորությունից և շարունակում են կրել այն նույն հագուստը, որով շաբաթներ առաջ ժամանել են ԱՄՆ: Ներգաղթյալները ստիպված են քնել չոր հատակին: Միգրացիոն որոշ կենտրոններում երեխաներին տաք ապուր չեն տալիս:

 

Donald J. Trump@realDonaldTrump

If Illegal Immigrants are unhappy with the conditions in the quickly built or refitted detentions centers, just tell them not to come. All problems solved!

180K

Twitter Ads info and privacy

84.8K people are talking about this

Donald J. Trump@realDonaldTrump

Our Border Patrol people are not hospital workers, doctors or nurses. The Democrats bad Immigration Laws, which could be easily fixed, are the problem. Great job by Border Patrol, above and beyond. Many of these illegals aliens are living far better now than where they.....

90K

Twitter Ads info and privacy

34.1K people are talking about this