Մինսկ-2019. Օր 9-րդ

Սպորտային մարմնամարզության բազմամարտի եզրափակչում Հայաստանը կներկայացնի Արթուր Դավթյանը

Մինսկում ընթացող 2-րդ Եվրոպական խաղերի 9-րդ մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ և սպորտային մարմնամարզություն մարզաձևերից։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից։ 

Պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ)։ Կարապետ Չալյանը (77 կգ) կգոտեմարտի ոսկե մեդալի համար, իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ)՝ բրոնզե: 

Սպորտային մարմնամարզության բազմամարտի եզրափակչում Հայաստանը կներկայացնի Արթուր Դավթյանը։