Ֆրանսիայում կանցկացվի թղթե օդանավերի արձակման աշխարհի առաջնություն

Անցյալ տարի մրցությանը մասնակցել է տարբեր երկրներից 90 «օդաչու»

Ֆրանսիայում հուլիսին տեղի կունենա թղթե օդանավերի արձակման աշխարհի առաջնություն, հայտնում է France Bleu-ն:

Ըստ տեղեկությունների՝ մրցությունը տեղի կունենա Լանդա դեպարտամենտում: Մրցության անցկացման գաղափարը պատկանում է La Patrouille de Gastes ասոցիացիային, որն առաջնությունը կանցկացնի երկրորդ անգամ: «Թող թռչեն թղթի թերթերը… Կիրակի՝ հուլիսի 21-ին, Բիսկարոս լճի ափին դուք կարող եք 9:30-ից սկսած մասնակցել բաց օդ թղթե օդանավերի արձակման աշխարհի երկրորդ միջազգային առաջնությանը»,- հայտնել են կազմակերպիչները:

Կանոնները պարզ են՝ անհրաժեշտ է մինչեւ մրցույթը տեղում թղթի А4 թերթից օդանավ պատրաստել, ընդ որում՝ պարտադիր չէ, որ այն դասական ձեւ ունենա: Որոշ մասնակիցներ թռչող սարքերը հագեցնում են պրոպելերներով, իսկ նրանք, ովքեր աերոդինամիկային ծանոթ են, մկրատով կտրվածքներ են անում, որ օդանավը դիմանա քամու հոսանքին: Սակայն, ինչպես նշում են կազմակերպիչները, մրցության արդյունքները մեծապես կախված են հաջողությունից եւ բոլորին ցանկանում են «համընթաց քամի»:

Ռադիոկայանը հաղորդում է, որ անցյալ տարի մրցությանը մասնակցել է տարբեր երկրներից 90 «օդաչու»: Հաղթողին հաջողվել էր իր «աերոպլանն» ուղարկել 24 մետր: Սակայն այս արդյունքը չի հասել համաշխարհային ռեկորդին՝ 69 մետր:

Մասնակցելու համար անհրաժեշտ է դրամարկղում վճարել 3 եվրո: Կազմակերպիչները նշում են, որ հյուրերին սպասում են «գյուղական ուտելիք, ըմպելիքներ եւ լավ տրամադրություն»: Կազմակերպիչները դեռեւս չեն հայտնում, թե ինչպիսին կլինի գլխավոր մրցանակը: 2018 թվականին դա հիրոպլանով երկուսի համար ռոմանտիկ թռիչք էր: