Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Շվեդիայում է

Նրանք կմասնակցեն աշխարհի առաջնության որակավորման փուլին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 27-ին մեկնել է Շվեդիա, որտեղ կմասնակցի 2020թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի E խմբի մրցաշարին, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականը հունվարի 30-ին կմրցի Շվեդիայի, հունվարի 31-ին՝ Բելգիայի, իսկ փետրվարի 2-ին՝ Մալթայի հավաքականների հետ: