Երբ առաջնորդությունն ուշանում է

Գործեք, երբ թելադրում եմ ձեզ, երբ հստակ առաջնորդություն չեք ստանում, այդ ժամանակ առաջ ընթացեք անշտապ, քայլեք պարտականության այն ճանապարհով, որ Ես Եմ հանձնարարել

 

Հունիսի 24

Գործեք, երբ թելադրում եմ ձեզ: Երբ հստակ առաջնորդություն չեք ստանում, այդ ժամանակ առաջ ընթացեք անշտապ, քայլեք պարտականության այն ճանապարհով, որ Ես Եմ հանձնարարել:

Առանց վախենալու, առանց խուճապի մատնվելու, հանգիստ ու խաղաղ կատարեք ձեր առօրյա պարտականությունները:

Հավատավոր այդ կեցվածքը, անշուշտ, կստանա իր վարձատրությունը, ինչպես որ ստանում է Իմ Առաջնորդությամբ գործելու ժամանակ:

Այդժամ ուրախացեք ապահովության այն զգացումով, որ տրվում է ձեզ: