Ռեգինա Տոդորենկոն Վլադ Տոպալովի հետ նկարահանվել է անկողնային տեսարանում

Թեեւ երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրա կյանքը փոխվել է, Ռեգինան չի թողել կարիերան եւ շարունակում է ուրախացնել երկրպագուներին

Երաժիշտ Վլադ Տոպալովի կինը՝ Ռեգինա Տոդորենկոն, հաջողությամբ կատարում է թե կնոջ, թե հաղորդավարուհու պարտականությունները։ Թեեւ երեխայի լույս աշխարհ գալուց հետո նրա կյանքը փոխվել է, Ռեգինան չի թողել կարիերան եւ շարունակում է ուրախացնել երկրպագուներին՝ տեսանյութեր հրապարակելով նկարահանման հրապարակից։

Աստղն Instagram-ի Stories բաժնում տեսանյութ է տեղադրել՝ ցույց տալով նկարահանումների ետնաբեմը։ Նա խոստովանել է, որ ստիպված է ամուսնու հետ անկողնային տեսարանում նկարահանվել։ Սա Տոդորենկոյի կարիերայում առաջին նմանատիպ փորձն է, այդ պատճառով նա չի կարողացել զսպել անհանգստությունը։ «Առաջին անկողնային տեսարանն իմ կյանքում։ Նայեք՝ որքան մարդ կա։ Դա անհանգստացնող կլինի»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։

Ընդ որում, նույնիսկ այս պահին նա չի կորցրել հումորի զգացումը եւ իրեն բնորոշ ձեւով սկսել կատակել։ Տոպալովն աջակցել է սիրելիին. «Արի, փոքրիկ»,- ասել է նա։