Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով. Թանկյանը՝ Խաչատուրյան քույրերի գործի մասին

Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է օրեր առաջ ՌԴ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրյան քույրերին իրենց հոր սպանության գործով վերջնական մեղադրանք առաջադրելու որոշմանը:

«Սա բարդ դեպք է բազմաթիվ զոհերով, բացի մահացածից: Սա վառ օրինակ է, թե ինչպես կարող է երեխաների և կանանց երկար տարիներ ճնշելը դաժան մահվան պատճառ դանալ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Սերժ Թանկյանը նաև նշել է, որ դատարանը պետք է աղջիկների նկատմամբ հանդուրժողականություն դրսևորի:

Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր , որ ՌԴ Քննչական կոմիտեն վերջնական մեղադրանք է առաջադրել Անջելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին 2018թ. հունիսին իրենց հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով:

Հետաքննությունը պարզել է, որ 2018թ. հունիսի 27-ին, իրենց հոր հանդեպ հակակրանք ունենալով, քույրերը նրան հարվածել են դանակով և մուրճով:

ն հտոբքեֆվոդ