Ալկոհոլ ընդունելուց հետո մեկ ժամվա ընթացքում կաթվածի հավանականությունը կրկնակի աճում է

Նրանց խոսքով՝ կաթվածի հավանականության մեծացման համար բավական է նույնիսկ ալկոհոլի մեկ չափաբաժին խմելը

Ցանկացած ալկոհոլային ըմպելիքի գործածումից հետո մեկ ժամվա ընթացքում մարդու մոտ կաթվածի զարգացման հավանականությունը կրկնակի մեծանում է: Նման ցնցող եզրահանգում են կատարել Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները:

Նրանց խոսքով՝ կաթվածի հավանականության մեծացման համար բավական է նույնիսկ ալկոհոլի մեկ չափաբաժին խմելը, ընդ որում՝ ցանկացած, լինի գինի, գարեջուր թե օղի:

Գիտնականները վերլուծել են կաթված տարած 390 պացիենտների հիվանդության պատմությունը եւ պարզել, որ սթափ ժամանակ կաթվածի հավանականությունը մարդկանց մոտ ոչ միայն համեմատաբար ցածր է եղել, այլ նաեւ կայուն ցածր: Սակայն ալկոհոլ ընդունելուց հետո կաթվածի զարգացման հավանականությունն անմիջապես կտրուկ աճել է. խմելուց հետո առաջին ժամվա ընթացքում կաթվածի հավանականությունը մեծանում էր 2,3 անգամ, երկրորդ ժամվա ընթացքում բարձր էր մնում 1,6 անգամ

Մասնագետների խոսքով՝ ալկոհոլի գործածումից հետո նույնիսկ մեկ օր անց կաթվածի հավանականությունը, միեւնույն է, բարձր է մնացել՝ այն շրջանների համեմատությամբ, երբ մարդիկ երկար ժամանակ չեն խմել:

Հետազոտողների ենթադրությամբ՝ սա կարող է կապված լինել արյան բարձր մածուծիկության հետ, որը նկատվում է օրգանիզմ ալկոհոլ ստացվելուց անմիջապես հետո: Սա կարող է բերել թրոմբների առաջացման եւ ուղեղի անոթների խցանման, գրում է NEWS.am Medicine: