Գիտնականները քաղցկեղի ամենավտանգավոր տեսակի բուժման նոր միջոց են առաջարկել

Մասնագետները կարծում են, որ FOLFIRINOX-ի կիրառումը՝ հակաքաղցեկաղյին դեղամիջոցների համակցությունը կարող է մեծացնել այն պացիենտների ապրելու հավանականությունը, որոնց մոտ ուռուցքը գտնվում է խոշոր արյունատար անոթների մոտ

ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի՝ քաղցկեղի ամենամահացու տեսակի  դեմ պայքարի նոր մեթոդ են առաջարկել:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը դժվար է բուժվում, քանի որ կայուն է ավանդական քիմիաթերապիայի նկատմամբ: Սակայն մասնագետները կարծում են, որ FOLFIRINOX-ի կիրառումը՝ հակաքաղցեկաղյին դեղամիջոցների համակցությունը  կարող է մեծացնել այն պացիենտների ապրելու հավանականությունը, որոնց մոտ ուռուցքը գտնվում  է խոշոր արյունատար անոթների մոտ:

Մասնագետները վերլուծել են 24 հետազոտությունները եւ դիտարկել ենթաստամոքսային գեղձի սահմանային ռեզեկտաբելային քաղցկեղի 313 դեպքերը, երբ ուռուցքները գրեթե հնարավոր չէր հեռացնել առատ արյունահոսության պատճառով: Նման պացիենտների բուժման համար կիրառվել է FOLFIRINOX, որպեսզի նորագոյացույունը փոքրանա եւ այն հնարավոր լինի անվտանգ հեռացնել:

Պարզվել է, որ դեղամիջոցների համակցությունը իսկապես բավականին արդյունավետ է եւ երկարացրել է պացիենտների կյանքը:

Դրա կիրառումը շատ հաճախ վիրահատական միջամտությունը հնարավոր է դարձնում:

Միջինում, FOLFIRINOX ընդունող պացիենտները, 22.2 ամսով ավելի երկար են ապրել՝  ի տարբերություն ստուգողական խմբի, որում պացիենտները մինչեւ 12 ամիս են ապրել: