Sotheby՚s աճուրդների տունը կվաճառվի 3,7 մլրդ դոլարով

Լոնդոնում եւ աշխարհի խշորագույն աճուրդային տներից մեկն Է
Sotheby's աճուրդ

Sotheby՚s աճուրդների տունը հունիսի 17-ին հայտարարել Է, որ 3,7 մլրդ դոլարով վաճառվելու Է BidFair USA ընկերությանը, որը պատկանում Է ձեռնարկատեր Պատրիկ Դրահիին: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը երկուշաբթի տարածել Է աճուրդների տունը:

«Համաձայնագրին համապատասխան, որին հավանություն Է տվել Sotheby՚s-ի տնօրենների խորհուրդը, բաժնետերերը գործարքի շրջանակում, որը գնահատվում Է 3,7 մլրդ դոլար, յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանան 57 դոլար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Sotheby՚s աճուրդների տունը, որի կենտրոնակայանը գտնվում Է Նյու Յորքում, հիմնվել Է 1744 թվականին Լոնդոնում եւ աշխարհի խշորագույն աճուրդային տներից մեկն Է, որն զբաղվում Է արվեստի գործերի, ոսկերչական իրերի եւ այլ ապրանքների գործառնություններով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը, գրում է blog.168.am: