«Խիզախ հող». հայտնի է 2021-ի գլխավոր գույնը

Brave Ground-ի ընտրության վրա ազդել է COVID-19 համաճարակը
Live24.am-ը ներկայացնում է

bg

Հայտարարվել է 2021 թվականի գլխավոր գույնը ըստ լաքի և ներկերի հոլանդական Dulux ընկերության: Հաջորդ տարվա գույնը հողային բեժ երանգն է՝ Brave Ground («խիզախ հող»), գրում է Dezeen-ը:

Ընկերությունը նշել է, որ այս բազմակողմանի գույնն արտացոլում է բնության ուժը:

Dulux-ը խորհուրդ է տալիս տարվա գույնը համարձակորեն օգտագործել ցանկացած ինտերիերում: Այն կստեղծի խաղաղ մթնոլորտ:

Brave Ground-ի ընտրության վրա ազդել է COVID-19 համաճարակը:

bg

«Համաշխարհային համաճարակի արդյունքում մարդկանց կենսամիջավայրի առաջնահերթությունները փոխվել են, ինչպես նաև ապրելու և աշխատելու պայմանները: The Brave Ground գույնը մարդկանց հնարավորություն կտա ստեղծել միջավայրեր, որտեղ նրանք կարողանան հանգստանալ և վերալիցքավորվել»,- 168.am-ի փոխանցմամբ՝ նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

bg