Ֆրանսիացի հայտնի նկարիչ Պոլ Գոգենի առաջին նկարը, որում Զիմենթալում գտնվող տուն է պատկերված, վաճառվել է 80 000 եվրո

Թեև գնորդի ինքնությունը հայտնի չէ, սակայն արդեն հայտարարվել է, որ նկարը կտեղափոխվի Շվեյցարիա

Ֆրանսիացի հայտնի նկարիչ Պոլ Գոգենի առաջին նկարը, որում շվեյցարական Էռլենբախ իմ Զիմենթալում գտնվող տուն է պատկերված, Ֆրանսիայում կայացած աճուրդի ժամանակ ձեռք է բերվել 80 000 եվրոյով, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ 1865 թ. ստեղծված նկարի վրա առկա է հեղինակի ստորագրությունը:

Rouillac աճուրդի տան մասնագետները կանխատեսել էին, որ նմուշն առավելագույնը կվաճառվի 60 000 եվրոյով:

Թեև գնորդի ինքնությունը հայտնի չէ, սակայն արդեն հայտարարվել է, որ նկարը կտեղափոխվի Շվեյցարիա:

Նկարը ստեղծելու ժամանակ ապագա արվեստագետն ընդամենը 17 տարեկան է եղել: Գոգենը պատկերը ստեղծել է իր նկարչության ուսուցչի արած էսքիզներով: Ըստ մասնագետների՝ այս նկարի առկայությունը հերքում է վարկածն առ այն, թե Գոգենն ինքնուս նկարիչ է: