Թրամփը երկարացրեց Իրանից նավթի մատակարարումների բռնարգելքի գործողությունը

Աշխարհում բավականաչափ նավթ կա, եւ կարելի կլինի անհիվանդագին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 29-ին երկարացրել է այն բռնարգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի եւ նավթամթերքների մատակարարումների վրա: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հրամանագրում Միացյալ Նահանգների ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, եւ կարելի կլինի անհիվանդագին դադարեցնել Իրանի հետ համագործակցությունն այդ բնագավառում:«Զեկույցի շատ ուշադիր գնահատումից հետո, որն ԱՄՆ-ի Կոնգրես է հղել էներգետիկայի նախարարության տեղեկատվական վարչությունը, ես հանգեցի այն եզրակացության, որ (…) աշխարհում բավականաչափ նավթ եւ նավթամթերք է արտադրվում այլ երկրների կողմից, բացի Իրանից, որպեսզի օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից Իրանից նավթի եւ նավթամթերքների գնումների զգալի կրճատում թույլ տրվի»,- նշել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: