Բժիշկներն Ինդոնեզիայում դիաբետիկ խոցերը բուժել են սուրճի միջոցով

Գիտնականները նշում են, որ սուրճն օժտված է հակաօքսիդանտային, հակաբորբոքային եւ հզոր հակաբակտերիալ հատկություններով

Ինդոնեզիացի բժիշկները ցուցադրել են դիաբետիկ վերքերի բուժման նոր մոտեցում:

American Journal of Medical Case Reports ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ 63-ամյա տղամարդու ոտնաթաթին երեք դիաբետիկ խոց է առաջացել, սակայն նա հրաժարվել է անդամահատումից: Այդ ժամանակ բժիշկները սկսել են խոցերի վրա լցնել 100 գրամ աղացած սուրճ, այնուհետեւ ոտնաթաթը ձիգ վիրակապել են: Սուրճով նման բուժումը կատարվել է շաբաթական մեկ անգամ:

Սա կարող է անհավանական թվալ, բայց երեք ամսվա ընթացքում խոցերն ամբողջությամբ ներծծվել են:  

Գիտնականները նշում են, որ սուրճն օժտված է հակաօքսիդանտային, հակաբորբոքային եւ հզոր հակաբակտերիալ հատկություններով: Սուրճի մեջ պարունակվող այնպիսի նյութերը, ինչպես, օրինակ, կոֆեինը, իսկապես օգնում են վերքերի վերականգնմանը: Եվս մեկ առավելություն է այն, որ սուրճը վերացնում է վերքի մակերեւույթի տհաճ հոտը: