Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության, գրականագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսում պատմական տարբեր դրվագներ է ներկայացրել:
Մասնավորապես, նա հայտարարել է, որ Խորհրդային Միությունում, 1966 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարներ Անտոն Քոչինյանն ու Գրիգոր Արզումանյանը բարձրացրել են Արցախը Հայաստանին տալու հարցը և Բրեժնևը պատրաստ էր խնդիրը լուծել, սակայն դեմ է եղել Անաստաս Միկոյանը և Արցախը մնացել է Ադրբեջանին:
Ըստ Ամատունի Վիրաբյանի՝ ականատեսները պատմել են, որ երբ Անաստաս Միկոյանը եղբոր՝ Արտեմ Միկոյանի հետ նարդի խաղալիս պատմել է, որ դեմ է եղել Արցախը խորհրդային Հայաստանի կազմի մեջ մտցնելու որոշմանը «Արտեմը նարդին խփել է Անաստասի գլխին»:
Մանրամասները՝ 168․am-ի տեսանյութում
0Comments