Հայտնի են ֆիլմերում ամենաճանաչված մտացածին վայրերի իրական այլընտրանքները

«Հարի Փոթեր» հայտնի ֆիլմում հորինված տեղանքները հիմնված են բրիտանական քաղաքների եւ տեսարժան վայրերի վրա

Կինոյում ամենահայտնի մտացածին վայրերն ունեն այլընտրանք իրական աշխարհում: Այսպես, Հարի Փոթերին հյուր գնալու համար պետք է մեկնել Էդինբուրգ, հաղորդում է Turizm-ը՝ հղում կատարելով Travel Daily Media-ին:

On the Go Tours տուրիստական օպերատորը, որը մասնագիտանում է արկածային հանգստի գծով, անվանել է կինոյի աշխարհից ամենահայտնի մտացածին վայրերը եւ կազմել այլընտրանքային իրական ուղղությունների ցանկը: Մարդու կողմից հորինված վայրերի թոփը գլխավորում է Վականդա երկիրը «Սե պանտերա» ֆիլմից: Համաձայն լեգենդի՝ այն տեղակայված է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: Եթե ցանկանում եք ուղեւորվել Վականդա, ապա իրական կյանքում ամենամոտ այլընտրանքը ՀԱՀ-ի մայրաքաղաք Քեյփթաունն է: «Սեւ պանտերա»-ի ամենահայտնի լուսանկարը ժայթի վրա կանգնած գլխավոր հերոսի հետ շատ նման է Քեյփթաունի համայնապատկերին, որը երեւում է այսպես կոչված Մարգարտե ժայռից:

«Հարի Փոթեր» հայտնի ֆիլմում հորինված տեղանքները հիմնված են բրիտանական քաղաքների եւ տեսարժան վայրերի վրա: Խանութներով թեք նրբանցքը հորինված փողոց է, որտեղ Հորվարթսի մոգերը կարող են գնել անհրաժեշտ ամեն ինչ: Ինչպես հայտնի է, կինոգործիչներին ոգեշնչել էր Էդինբուրգում Վիկտորիա փողոցը: Շոտլանդական նշանակետը լի է գունագեղ շենքերով եւ սալիկներով պատված փողոցներով: Այստեղ կա նաեւ Հարի Փոթերի թեմատիկ խանութ, որում վաճառվում են հուշանվերներ երկրպագուների համար:

2009 թվականին մեծ էկրանին ցուցադրվեց Ջեյմս Քեմերոնի «Ավատար» բլոքբասթերը: Աշխարհը մեկ ակնթարթում հավանեց Պանդորա մոլորակը, որտեղ աճում են բազմաթիվ կախարդական բույսեր: Բարդ է պատկերացնել նմանատիպ վայր Երկրի վրա, սակայն Չինաստանում Թյանցզի լեռներն ունեն զարմանահրաշ նմանություն Պանդորայի հետ: Լեռները տեղակայված են Հունան նահանգում եւ թույլ են տալիս զբոսաշրջիկներին հիանալ ֆանտաստիկ տեսարաններով՝ մարմարե սյուներով, քարանձավներով, ստորգետնյա գետերով եւ լճերով:

Եւս մեկ հորինված վայր՝ «Թոր» ֆիլմից Ասգարդ երկնային քաղաքը: Նկարահանումների մի մասն անցկացվել է Ավստրալիայում՝ Սիդար-Կրիկ ջրվեժի մոտ: Այդ վայրը հայտնի է իր հիանալի տեսարանով դեպի բաց կիրճը եւ քարքարոտ ջրավազանները: Ներկայումս Սիդար-Կրիկը շատ հայտնի տեսարժան վայր է:

On The Go Tours-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ֆիլմերում մի շարք մտացածին վայրերը հիմնված են իրական ուղղությունների վրա, որտեղ կարելի է եւ անհրաժեշտ է ճանապարհորդել: Այլընտրանքների թոփում են նաեւ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն (Կորուսանթ մոլորակը «Աստղային պատերազմներից»), Բելիզա ծովափը (Նեվերլենդը «Փիթեր Պենից») եւ Նյու Յորքը (Մետրոպոլիս քաղաքը «Սուպերմենից»):