Այսօրվա խաղում հաջողություն եմ մաղթում մեր տղաներին

Մարզչական շտաբն այս անգամ չի կանչել ինձ հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը  Sport24-ի հետ զրույցումմեկնաբանել է Հայաստանի հավաքական չհրավիրելու փաստը։

«Չգիտեմ, թե ինչի հետ է կապված իմ` հավաքական չհրավիրվելը: Չեմ հասկանում, թե ինչու չեմ հրավիրվել, ես չեմ ավարտել ելույթներս ազգային հավաքականում: Պարզապես մարզչական շտաբն այս անգամ չի կանչել ինձ հավաքական:

Հավանաբար, հենց գլխավոր մարզչին պետք է հարցնեք:

Միշտ ուրախությամբ եմ ժամանել Հայաստանի ազգային հավաքական: Լավ մարզավիճակում եմ գտնվում, ինձ լավ եմ զգում ու պատրաստվում եմ «Ռուբինի» հետ խաղին: Այսօրվա խաղում հաջողություն եմ մաղթում մեր տղաներին», ասել է նա։