Ազարը՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին

Այս պահին ոչ ոք չի սպասում ինձ

«Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխությունը:

«Այս պահին ոչ ոք չի սպասում ինձ: «Չելսիում» երկու կարևոր ամիս ունենք առջևում: Մենք կարող ենք հաղթել Եվրոպա լիգայում: Մենք պետք է հաղթենք Եվրոպա լիգայում կամ ավարտենք մրցաշրջանը Պրեմիեր Լիգայի լավագույն 4-ում` Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար:

Ես մտածում եմ միայն այս մասին: Բայց ոչ այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ երկու, երեք, չորս ամիս հետո: Ես չգիտեմ: Մենք դեռ կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Ազարը: