«Ռեալ»-ը Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում է

Արքայական ակումբը առավելության հասավ «Ժիրոնա»-ի նկատմամբ

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

«Ժիրոնայի» հետ պատասխան խաղում Արքայական ակումբը մրցակցի դաշտում առավելության հասավ 3:1 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 4:2 հաշվով: