Առաջին փուլում որևէ աշխատատեղ չի կրճատվելու. Ավինյան

10 հազար աշխատատեղերի կրճատման մասին հայտարարություններն ուռճացված են

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված առաջին փուլում որեւէ աշխատատեղ չի կրճատվելու:

Դիտարկմանը, թե 10 հազար աշխատատեղերի կրճատման մասին հայտարարություններն ուռճացված են, նա արձագանքեց. «Ինձ թվում է այո»:

Նշենք, որ Կառավարության կառուցվածքի փոփոխությամբ նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12: