Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված «նագան» տեսակի զենքով

Հայկ Հարությունյանին մշտապես ուղեկցել է անվտանգության մեկ աշխատակից, սակայն վերջինս այդ պահին Հարությունյանի հետ չի եղել

Այսօր առավոտյան սեփական առանձնատանը հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում վնասվածքով;

armlur.am-ը  տեղեկացավ, որ Հայկ Հարությունյանը կրակել է իրեն ամրակցված «նագան» տեսակի զենքով։

Իրավապահներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Հարությունյանին մշտապես ուղեկցել է անվտանգության մեկ աշխատակից, սակայն վերջինս այդ պահին Հարությունյանի հետ չի եղել։ Սակայն Հարությունյանը միայնակ չի եղել: Ինչի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Իրավապահները փորձում են հասկանալ՝ ինչն է պատճառը, որ անվտանգության աշխատակիցը չի եղել առանձնատանը։

Նշենք, որ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ: