«Ո՞նց եք միները հանում, որ թուրքը գա տրորի մեզ, անցնի՞, մեր երեխեքին մատաղ անի՞»․Կիրանցի բնակիչները զայրացած են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչները շարունակում են փակ պահել համայնքով անցնող ճանապարհը, կամուրջը, շրջափակել են նաև Ռազմական ոստիկանության՝ ճանապարհին գտնվող պահակակետը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի կամրջի հատվածում ականազերծման աշխատանքներ կատարվեն:

«Ես չեմ հասկանում մին ինչի՞ համար է դրած եղել, որ էսօր հանում եք։ Թուրքին վստահել պետք չէ։ Մեր, մեր երեխեքի արյունին եք ծարավել, ինչի՞ եք հանում։ Ես զարմանում են ոնց է հայ ժողովուրդը գիշերը գլուխը հանգիստ դնում բարձին, քնում։ Ձեզ էլ են հասնելու,  ուշ ա լինելու, ուսադիրի համար եք ապրում»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հորդորելով դուրս գալ ու պայքարել այս ամենի դեմ, որպեսզի վաղն արդեն ուշ չլինի։