Մեղրիում վթարված «Ուրալ»-ը ծանրաբեռնված է եղել՝ տեղափոխել երկու դիրքի անձնակազմի

Մանրամասներ
ուրալ

Պաշտպանության նախարարության՝ զինծառայողների տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս․ մեքենան եղել է ծանրաբեռնված՝ տեղափոխվել է երկու դիրքի անձնակազմի, իսկ վարորդը ժամկետային զինծառայող է եղել՝ ոչ մեծ փորձառությամբ։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Փաստինֆո»-ն փորձել է մեր աղբյուրի հայտնած տեղեկությունների վերաբերյալ ստանալ նաեւ ՊՆ-ի մեկնաբանությունը, սակայն կապ հաստատել դեռ չի հաջողվել»,- հայտնում է լրատվամիջոցը։