Բրյուսելում վերահաստատեցի ՀՀ-ին աջակցելու՝ ԱՄՆ-ի հանձնառությունը․ Փաուեր

Մանրամասներ
նիկոլ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը X–ի իր միկրոբլոգում հրապարակում է կատարել ապրիլի 5–ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իր հանդիպման մասին։

«Անցյալ շաբաթ Բրյուսելում վերահաստատեցի Հայաստանին աջակցելու՝ Միացյալ Նահանգների հանձնառությունը»,– գրել է նա։ 

Փաուերը նշել է, որ Հայաստանը խորացնում է իր ժողովրդավարական բարեփոխումները, ընդլայնում իր տնտեսությունը և կառուցում դեպի պայծառ ապագա։