Վահե Ղազարյանը Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակել

Մանրամասներ
նգն

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նոր պետ է նշանակվել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Բդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ: