Բուռն քննարկում են պաշտոնների հարցը. 2 օր է՝ իշխող ՔՊ-ն վարչության նիստ է անում

Իրավիճակ

Երկու օր է իշխող Քաղպայմանագիր կուսակցությունը վարչության նիստ է անում։ Դրանք երկար՝ մոտ 5-6 ժամ են տեւում, որի ժամանակ քննարկում են բարձր պաշտոնների հարցը եւ հատկապես՝ ԱԺ պորտֆելների բաշխումը։
Հրապարակի տեղեկություններով, նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը, վարչության բոլոր անդամները ներկա են, բուռն քննարկում են ընթանում, որի ժամանակ բոլորն արտահայտվելու հնարավորություն են ստանում։ Դեռեւս վերջնական որոշումներ չեն կայացվել, բայց երբ նիստերն ավարտեն պարզ կդառնա, թե ովքեր են զբաղեցնելու ՔՊ-ից առաջադրվելիք ԱԺ նախագահի, 2 փոխնախագահների, խմբակցության ղեկավարի, ԱԺ մշտական հանձնաժողովների 8 նախագահների պաշտոնները։ Նիստի ժամանակ բոլորը կարող են թեկնածուներ առաջադրել, կարծիք հայտնել, բայց վերջնական որոշումը կայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով քննարկումները։