Crocus City Hall-ի դեպքից տուժածները պահանջում են քրեական գործ հարուցել Աղալարովի դեմ

Մանրամասներ
աղալարով

Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ին իրականացված ահաբեկչական հարձակումից տուժողները դիմել են ՌԴ Քննչական կոմիտե՝ համալիրի սեփականատիրոջ նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։

Նրանք պնդում են, որ շենքը հակահրդեհային պատշաճ համակարգ չի ունեցել։

Տուժողների շահերի պաշտպան փաստաբան Իգոր Տրունովը հայցը ներկայացրել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ խնդրելով լուծել քրեական գործ հարուցելու հարցը։

Ահաբեկիչների կրակոցների ու համերգասրահում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 144-ի, տուժել է 551 մարդ։

Crocus City-ն պատկանում է ադրբեջանցի միլիարդատեր Արազ Աղալարովին, նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամին է։