Այնպիսի հանքափոր ես, ինչպիսին ես բալետի պարուհի

Պորոշենկոն վիրավորել է պարտքերի պատճառով վրդովված հանքագործին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Լվովի մարզի Չեռվոնոգրադ քաղաք այցելության ժամանակ արձագանքել է աշխատավարձի ուշացումների պատճառով հանքափորի դժգոհությանը:

Լվովցի հանքափորների առջեւ ելույթի ժամանակ Պորոշենկոն դիմել է Ուկրաինայի փոխվարչապետ Ստեպան Կուբիվին, որպեսզի վերջինս մեկնաբանի հանքագործների առջեւ ունեցած պարտքերի մարումը: Այդ պահին բազմության մեջ լսվել է հանքափորներից մեկի դժգոհ բղավոցը:

«Այո, մենք գիտենք: Դու այնպիսի հանքափոր ես, ինչպիսին ես բալետի պարուհի»,- ասել է Պորոշենկոն ի պատասխան հանքագործի բղավոցի: