Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին. Ծառուկյան

Մանրամասներ
ծառուկյան

Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին, գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ակաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Աստված պահապա՛ն բոլորին․․․»,-նշված է գրառման մեջ։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են Կրոկուս Սիթի Հոլում, որտեղ պետք է տեղի ունենար Պիկնիկ խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով, ըստ պաշտոնական տեղեկատվության, զոհվել է ավելի քան 60 մարդ։ «112» Telegram հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 82-ի։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։