Հիմա երևի պիտի չոքեչոք գնանք Սերժի դուռը կամ Քոչարյանի, ասենք՝ եկեք, փրկեք, 2018թ. էյֆորիայի մեջ էինք, չէինք գիտակցում. խոսում են քաղաքացիները. Տեսանյութ

Մանրամասներ
քպ

«Ես այնքան հիասթափված եմ, որ ինձ համար արդեն հասկանալի է՝ ինչու են ասում, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Եթե ժողովուրդն այս մտածելակերպն ունի, ուրեմն երևի արժանի ենք սրան»,- ասում է 168.am-ի հարցմանը մասնակից տղամարդը:

Վերջինս նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները հայրենիքի մասին վիրավորական են:

«Հիմա երևի պիտի չոքեչոք գնանք Սերժի դուռը կամ Քոչարյանի, ասենք՝ եկեք, փրկեք, էս ո՞ւր հասցրեց էս ապուշը»,- ասում է նա:

Հարցման մասնակցի խոսքով՝ այս իշխանությունները ո՛չ գիտելիք ունեն, ո՛չ փորձառություն:

«2018թ. էյֆորիայի մեջ էինք, չէինք գիտակցում: Մենակ մտածում էինք՝ էն համակարգից պրծնեինք մի կերպ, բայց ավելի վատ վիճակի մեջ ընկանք: Նախկինում 50/50-ից էին խոսում, էսօր ինքն ա ու Գռզոն: Իրենք 50/50 հենց ժողովրդի հետ են: Գալիս է մի ժամանակ, որ հետո ես հասկանում՝ ինչ իրավիճակում ես հայտնվել, բայց արդեն ուշ է»,- ասում է նա: