Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավոր առումով անպիտան նախագահ լինելու համար, մյուսը ես եմ. Բայդենը՝ Թրամփի մասին

Մանրամասներ
Բայդեն Թրամփ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի Gridiron ակումբում ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթի ընթացքում կատակել է իր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հասցեին։

Բայդենի հայտարարությունը մեջբերում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահը շփվել է ավելի քան 650 հյուրի, այդ թվում՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի, Amazon-ի հիմնադիր և Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի և TikTok-ի գործադիր տնօրեն Զի Չյու Շոուի հետ։

«Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավոր առումով անպիտան նախագահ լինելու համար, մյուսը ես եմ»,- ասել է 81-ամյա Բայդենը՝ նկատի ունենալով 77-ամյա Թրամփին։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են այս տարվա նոյեմբերին: