Բելգորոդը հրթիռակոծվել է․ 1 մարդ զոհվել է,11-ը՝ վիրավորվել․ Նահանգապետ

Մանրամասներ
Բելգորոդ

Ռուսաստանի Բելգորոդի  նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Բելգորոդի և Բելգորոդի մարզի հրթիռակոծության հետևանքով մեկ զոհի մասին։ Նա նշել է, որ գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը։

«Քաղաքի հրթիռակոծության պահին տղամարդը եղել է ավտոկայանատեղիում։ Ստացած վերքերից նա տեղում մահացել է դեռ շտապօգնության ժամանելուց առաջ»,- ասել է Գլադկովը։

Ըստ նահանգապետի, 11 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել։ 8 հոգի գտնվում է համար 2 քաղաքային հիվանդանոցում։ Առավել ծանր վիճակում է կրծքավանդակի բեկորային վնասվածքով  կինը։ Երեք տուժած  տեղում ստացել է անհրաժեշտ բժշկական օգնությունը և հրաժարվել հոսպիտալացումից։

Նա նշել է, որ այս պահին Բելգորոդում տարբեր ավերածություններ են հայտնաբերվել 17 բազմաբնակարան շենքերի 36 բնակարաններում, 9 մասնավոր տնային տնտեսություններում, երեք տնտեսվարող սուբյեկտներում, վնասվել է 12 ավտոմեքենա։

«Բելգորոդի մարզում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից «Տավրովո-10»-ի օդային հարձակումը հետ մղելուց հետո վնաս է հայտնաբերվել երկու մասնավոր տնային տնտեսությունում. մեկում վնասվել է էլեկտրական մալուխը և կտրվել ցանկապատը, երկրորդում՝ ճեղքվել է տանիքը։ Դուբովոյում վնասվել է 4 մասնավոր տնային տնտեսություն և մեկ ավտոմեքենա։ Մայսկոյեում վնասվել է երկու տան տանիք և ավտոտնակ։ Ռեպնոյեում բեկորներից ճեղքվել է տան տանիքը»,- հայտնել է Գլադկովը։