Պետք է սպանել բոլորին․ Մեդվեդևի ուշագրավ գրառումը

Մանրամասներ
մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ մերձմոսկովյան «Կրոկուս»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր հեղինակներն ու կազմակերպիչները մահվան են արժանի։

«Բոլորն ինձ հարցնում են՝ ի՞նչ անել: Նրանց բռնել են: Կեցցեն բոլոր նրանք, որոնք բռնել են նրանց: Պե՞տք է սպանել նրանց․ այո՛, պետք է, և դա կլինի։

Բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր պատասխանատուներն: Բոլորի՛ն: Ով վճարել է, ով համախոհ է եղել և օգնել է սպանել բոլորին»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո  հանրության շրջանում թեժ խոսակցություններ են սկսվել երկրում մահապատիժը վերականգնելու թեմայով։ Մասնավորապես, նման առաջարկով հանդես են եկել հասարակական և քաղաքական գործիչներ, երկրի հասարակության այլ ներկայացուցիչներ։

Մինչդեռ փաստաբանական համայնքից բացասաբար են անդրադարձել նման տարբերակին, պնդելով, թե ցմահ ազատազրկումը ևս առավելագույն պատիժ է, իսկ մահապատիժը չի նվազեցնում նման միջադեպերի վիճակագրությունը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ պարզաբանել է, որ նման քննարկման ՌԴ նախագահի աշխատակազմը չի մասնակցում։