Մահացել է ЛУКОЙЛ-ի փոխնախագահ Ռոբերտուսը

Մանրամասներ
լուկօիլ

54 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ЛУКОЙЛ-ի փոխնախագահ Վիտալի Ռոբերտուսը, հայտնում է ընկերությունը։

Նա ընկերությունում աշխատանքի է անցել քոլեջն ավարտելուց անմիջապես հետո, այնտեղ աշխատել է 30 տարի, և նրա ողջ աշխատանքային պատմությունը կապված է եղել բացառապես ЛУКОЙЛ-ի հետ, նշել են մամուլի ծառայությունից։

«Մեր հիշողության մեջ նա կմնա տաղանդավոր առաջնորդ, բազմակողմանի անձնավորություն, համակրելի ընկեր», - հայտարարել է ЛУКОЙЛ-ը և թիմի անունից ցավակցություն հայտնեց հանգուցյալի հարազատներին։