Առուշ Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան (լուսանկարներ)

Մանրամասներ
Առուշ Առուշանյան

Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում:

Տեղում Երևանի պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում  նկատում են կասկածելի մեքենան:

Պարեկները կագնեցնում են այն և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվում է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի քաղաքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է:

Վերջինս 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից:
 

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ