Կաշառք ստանալու գործի շրջանակներում 5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը քաղաքապետարանի պաշտոնյա

Մանրամասներ
քաղաքապետարան

5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա կաշառք ստանալու գործի շրջանակներում։

Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։

«Քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, մնացած 4 ձերբակալվածները քաղաքապետարանի հետ կապ չունեն»,–ասաց Մարինա Օհանջանյանը։

Armlur–ի տեղեկություններով ձերբակալված պաշտոնյան Քնարիկ Պետրոսյանն է։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:

Լրատվականների հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։