Օդեսա, վերադարձիր տուն. Մեդվեդև

Մանրամասներ
մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Օդեսան անվանել է այն ռուսական քաղաքը, որին Ռուսաստանի Դաշնությունը սպասել է։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Օդեսայի մասին կարող եմ ուղղակի ասել՝ Օդեսա, վերադարձիր տուն: Այսքանը»,- ասել է Մեդվեդևը։

Քաղաքական գործչի խոսքով՝ Օդեսան «ռուսական» քաղաք է իր պատմությամբ, այնտեղ ապրող մարդկանց տեսակով և նրանով, թե ինչ լեզվով են խոսում։

ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը կարծիք է հայտնել, որ Խարկովը, Դնեպրոպետրովսկը, Օդեսան և Նիկոլաևն ի վերջո կանցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ։