Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկայի գրավման մասին

Մանրամասներ
ռդ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Դոնեցկի մերձակայքում գտնվող Ավդեևկա բնակավայրն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ավդեևկայի համար մղվող մարտերում մեկ օրում զոհվել է ավելի քան 1,5 հազար ուկրաինացի զինվոր, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարը։

ՌԴ ՊՆ–ի տվյալներով՝ 31,75 քառ. կմ. տարածք է վերցվել ռուսական զորքերի վերահսկողության տակ։