Ադրբեջանը և Թուրքիան մեր ռազմավարական գործընկերներն են. Լուկաշենկո

Մանրամասներ
ալիև

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի փետրվարի 15-ին հավատարմագրերն են հանձել  օտարերկրյա ութ երկրների դեսպաններ, հայտնում է Belta-ն։Մասնավորապես իրենց հավատարմագրերն են հանձնել Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ճապոնիայի, Նեպալի, Օմանի սուլթանության և Գվինեայի Հանրապետության դիվանագետները:

Լուկաշենկոն իր ելույթում հայտարարել է.  «Մեծապես կարևորում ենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ։ Կառուցողական մոտեցման համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Իլհամ Ալիևին, ով վերջերս նախագահական ընտրություններում ստացել է ժողովրդի հսկայական աջակցությունը։ Հարկավոր է առավել ակտիվ օգտագործել երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունները՝ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խնդիրները լուծելու համար»։

Լուկաշենկոն նաև նշել է. «Թուրքիան Բելառուսի երկարամյա ռազմավարական գործընկերն է։ Մինսկին ու Անկարային միավորում է ազգային շահերի առաջնահերթությունը, ազգային անվտանգության ապահովումը, ավանդական ընտանիքի կարևորությունը, պատմական հիշողության պահպանումը և շատ ու շատ ավելին։ Բելառուսական կողմը Թուրքիայից ակնկալում է առաջարկներ և նախաձեռնություններ, որոնք կիրականացվեն ի շահ երկու պետությունների»։