Ես ոչ մեկի հետ որեւէ պրոբլեմ չունեմ. եթե ես պրոբլեմ ունենայի, մենք բոլոր միջոցառումներին չէինք մասնակցի ամենաակտիվ կերպով: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդդիմության ներսում կան տարաձայնություններ եւ արդյոք ինքը որեւէ խնդիր ունի ընդդիմության այլ ուժերի հետ:
«Ես կարող է ասեմ, նրանք ասեն՝ չէ, շատ ավելի ակտիվ կերպով կարող էին մասնակցել: Ցավոք սրտի այս երկիրը դարձել է ասող-խոսողների երկիր: Ոչ թե գործողություններով, քայլերով են դատում, այլ ուղղակի ում գլխին ինչ փչում է, խոսում են»,-ասաց նա:
0Comments