Խաղաղության համար պետք է վճարել. Լուկաշենկո

Մանրամասներ
լուկաշենկո

Բելառուսը և նրա ժողովուրդը երբեք այնքան լավ պաշտպանված չեն եղել, որքան հիմա: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելգիական ձեռնարկության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, փոխանցում է BelTA-ն։

Նրա խոսքով, խաղաղությունը թանկ է, և «դրա համար պետք է վճարել»։ Բայց Բելառուսի բնակիչները չպետք է անհանգստանան անվտանգության համար:

«Համակարգը կառուցված է, կան զինված ուժեր, մոբիլիզացիոն ռեզերվ, տարածքային պաշտպանություն, ժողովրդական միլիցիա։

Ամեն ինչ արված է։ Այս փուլում ամեն ինչ բավական է»,- ասել է նա։