Բելառուսը պաշտոնապես պատերազմ կհայտարարի՞ Ուկրաինային

Մանրամասներ
ա

Ռուս զավթիչները սադրանք են պատրաստում՝ ստիպելու Բելառուսի ղեկավարությանը պատերազմի մեջ մտնել Ուկրաինայի դեմ, հայտնել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ Նա ասել է, որ ռուսական ավիացիան պատրաստվում է Ուկրաինայի տարածքից հարվածներ հասցնել Բելառուսի մի շարք բնակավայրերի, եւ դա բարդել Ուկրաինայի վրա, այդպիսով պատրվակ ստեղծելով Բելառուսի համար։

Նշենք, որ այսօր Պուտինի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն հայտարարել է, թե Ուկրաինան իբր ծրագրել էր հարձակվել Բելառուսի վրա։ Տեղյակ աղբյուրները պնդում են, որ Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Բելառուսի՝ պաշտոնապես Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ մտնելու հարցը։