2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին

Մանրամասներ
զորակոչ

2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքին խոչընդոտելուց»,-ասված է հաղորդագրության մեջ։