Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2…-4 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 24-25-ը, 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև: