Երևանում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Kia Sorrento-ն, կա 4 վիրավոր

Մանրամասներ
ավտովթար

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:15-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Աշխաբադի փողոցի թիվ 29 հասցեի դիմաց, ճակատ ճակատի բախվել Mercedes և Kia Sorrento մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։