Հրապարակվել են Samsung Galaxy S23 Ultra-ի բնութագրերը

Մանրամասներ
հեռախոս

Ինսայդեր Ահմեդ Քվայդերը հրապարակել է Samsung Galaxy S23 Ultra առաջատար սմարթֆոնի բնութագրերը, հայտնում է news.am-ը։ Ըստ ինսայդերի՝ հիմնական տեսախցիկը կունենա 200 ՄՊ կետայնություն, 10x օպտիկական խոշորացմամբ պերիսկոպի մոդուլ՝ 50 ՄՊ կետայնությամբ պատկերի սենսոր։

Բացի դրանից, հիմնական տեսախցիկը կունենա 12 ՄՊ և 10 ՄՊ կետայնությամբ սենսորներ, իսկ առջևի տեսախցիկը կլինի 12 ՄՊ կետայնությամբ։

Ինչ վերաբերում է էկրանին, ապա այն կունենա առավելագույն պայծառություն 2600 քդ/մ2, իսկ դրա պաշտպանությունը կապահովի Corning GG Armor-ի վերջին ապակին։ Սմարթֆոնի պատյանը պատրաստվելու է տիտանի համաձուլվածքից։

Սմարթֆոնը կունենա Snapdragon 8 Gen3 մեկ չիպային համակարգ, գրեթե կրկնապատկված հովացման համակարգ, DDR5X օպերատիվ հիշողություն, 25 վտ լիցքավորում և 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։

Ավելի վաղ Ահմեդ Քվայդերը գաղտնազերծել էր Oppo A1 Pro և Galaxy Z Fold4 սմարթֆոնների բնութագրերը, ինչպես նաև հրապարակել էր Samsung Galaxy Z Fold5 հեռախոսի լուսանկարը՝ նախքան դրանց թողարկումը։